Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Օրվա իշխող ռեժիմը հարցականի տակ է դնում այն ամենն, ինչ ազգային է մեր սահմանադրությունում»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ հավելելով ․ «Դրա վառ օրինակը իշխանությունների ցանկությունն է՝ հանել Սահմանադրության նախաբանում ՀՀ Անկախության մասին հռչակագրի վկայակոչումը»։
«Այս հունվարից, երբ Փաշինյանն ասաց, թե ՀՀ-ին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որևէ իմաստալից հիմնավորում դրա համար չբերվեց։ Բայց շատ արագ պարզ դարձավ, որ խոսքը այն մասին է, որ ՀՀ սահմանադրությունից ուզում են հանել նախաբանում հաաստատագրված ՀՀ Անկախության մասին հռչակագրի վկայակոչումը, այսինքն՝ հիմնասյունը, որի վրա հենված է մեր այսօրվա Երրորդ Հանրապետությունը»,- ասաց սահմանադրագետը։