Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել իր հայ գործընկեր արաբաթի հետ։ Թուրքական եւ հայկական ԶԼՄ-ները նշում են՝ «կողմերը քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր», սակայն մեծ ուշադրություն են դարձրել «նախկին պայմանավորվածույթունների իրականացմանը», ինչի մասին տեղեկություններ չկան: Սակայն այդ երկխոսության նկատմամբ հետաքրքրությունը բորբոքվում է նրանով, որ մինչ այդ Էրդողանը եւս հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ եւ նրան հրավիրել է հուլիսի 19-ին այցելել Թուրքիա՝ Տիրոջ Պայծառակերպության տոնին: Կկայանա՞ արդյոք նման հանդիպում։ Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։
«Էրդողանի ժեստը, հավանաբար, պետք է մեկնաբանել որպես հայ-ադրբեջանական հարաբերութոյւններում իրավիճակը լիցքաթափելու փորձ՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին Ceaser հրետանային համակարգերի վաճառքի վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կտրուկ հայտարարությունից հետո։ Բայց ենթադրվող հանդիպումը կարող է եւ կրակի վրա յուղ լցնել Հայաստանի առանց այն էլ լարված իրավիճակում։ Միեւնույն ժամանակ կողմերի միջեւ բանակցությունների եւ խոսակցությունների ռեսուրսն արդեն վաղուց սպառվել է, եւ անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ գոնե մի կողմից, այլ ոչ միայն խոսքեր երկու երկրների միջեւ հարաբերությունների լիակատար կարգավորման քաղաքական կամքի մասին «առանց նախապայմանների», — նշել է Տարասովը:
Բայց առայժմ Էրդողանն ու դա միայն կարեւորում են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների միջեւ բանակցութոյւնների շարունակումը եւ հաստատում են այն հարցերը, որոնք մինչ այժմ համաձայնեցված են եղել, բայց որոնք հրապարակավ այդպես էլ չեն նշվել, նշել է քաղաքագետը։
«Հանրային տիրույթում Անկարան Երեւանի հետ կարգավորման գործընթացը կապում է Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղութայն պայմանագրի ստորագրման եւ Զանգեզուրի միջանցքի բացման հետ, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանի արեւմտյան հատվածը կապում է Նախիջեւանի հետ։ ՀՀ վարչապետը դրան բացասաբար է արձաագնքում՝ համարելով, որ այդ հարցերը հայ-ադրբեջանական իրավասության բացառիկ ոլորտ են, եւ պետք է թուրք-հայկական հարաբերությունները տեղափոխել հատուկ ձեւաչափ՝ առանց Բաքվի մասնակցության: Միեւնույն ժամանակ չի կարելի բացառել, որ այդ հարցը քննարկվելու է հուլիսի առաջին օրերին Էրդողանի եւ Պուտինի հանդիպման ժամանակ՝ Ղազախստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ձեւաչափով։ Որովհետեւ ներկայիս հայ-թուրքական օրակարգը Երեւանի՝ դեպի արեւմուտք շեղվելու պատճառով կարող է հակառուսական եւ հակաիրանական բնույթի գործողությունների տպավորություն ստանալ։ Այս համատեքստում Հայաստանի ղեկավարությունը Թուրքիայի հետ իր հարաբերություններում տեսնում է որպես Արեւմուտքի երկրների հետ մերձեցման շանսերից մեկը՝ Թուրքիայի տարածքով տարանցիկ ինտեգրվելու արեւմտյան աշխարհին, ՆԱՏՕ-ի կառույցներին եւ վերջապես ազատվելու ռուսական կապերից», - եզրափակել է Տարասովը։
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի