կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-05 10:27
Հասարակություն

Հեռուստաաշտարակի մոտ «Ֆոլկսվագեն»-ը սահել է ձորը

Հեռուստաաշտարակի մոտ «Ֆոլկսվագեն»-ը սահել է ձորը

Նոյեմբերի 4-ին` ժամը 22.15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Հովսեփյան փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կան տուժածներ:

 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ «Ֆոլկսվագեն» մակնիշի 29 ՍԼ 356 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը:

 

Վարորդը և ուղևորներ՝ 1977 թ. ծնված Ա. Բ.-ը, 1998 թ. ծնված Հ. և 1998 թ. ծնված Ա. Դ.-ները, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հոսանքազրկման աշխատանքներ: