Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունիսի 13-ին, ժամը 15:25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորայք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Վայք հատվածի 39-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի 34 AR 542 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը (մոտ 30 մ):
Ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ 1993 թ. ծնված Մ. Հ.-ը, 2015 թ. ծնված Թ., 2016 թ. ծնված Լ. և Ռ. Պ.-երը հոսպիտալացվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարներն ավտոմեքենան մոտեցրել են ավտոքարշակին: