| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Արթուր Խաչատրյանի խոսքով, իշխանությունը տիրաժավորում է տերպետրոսյանական թեզը, թե Սերգո ջան, Արցախը հանձնենք , լավ կապրենք, բայց տնտեսության վիճակն իրականում ողբալի է:
«Արցախը կորցնելուց հետո հիդրոէներգետիկայի խնդիր ունենք, դեռ ջրին չենք հասել, բայց դա էլ է լինելու, որովոհտև Սևանը լցվում է Ալ լճերից, պարենային անվտանգության խնդիր ունենք՝ հացահատիկի 20 տոկոսը գալիս էր Արցախից, հիմա դա չկա»,-ասում է պատգամավորը, հավելելով, որ գնաճը Հայաստանում շարունակվելու է, սպառողական գների սղաճը տարեկան 7.7 տոկոս է, իսկ արդյունաբերականն ավելի բարձր է, Համաշխարհային բանկի գնահատականներով էլ գործազրկության մակարդակով ՀՀ-ն նախկին խորհրդային 15 հանրապետություններից ամենաբարձր ցուցանիշն ունի:
Պատմականորեն ամենաբարձր գործազրկության նիշի վրա ենք գտնվում :
Մանրամասները՝ տեսանյութում