Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան գնողունակության առումով զգալիորեն զիջում է Եվրամիության անդամ և թեկնածու երկրներին։ 37 եվրոպական երկրների ցանկում այս երկիրը գնողունակության ցուցանիշով 29-րդ հորիզոնականն է զբաղեցրել։
Եվրամիության վիճակագրական գրասենյակի հրապարակած զեկույցի համաձայն՝ ԵՄ-ում մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ-ի միջին ցուցանիշը 100 միավորն է։ Թուրքիայում այդ ցուցանիշը հավասար է 67 միավորի, այն 2 միավորով ավելի է 2018թ․ հունիսին հրապարակված արդյունքից։
Նշված զեկույցում ընդգրկվել են ԵՄ անդամ 28 երկրները, Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի անդամ 3 երկրները՝ Շվեյցարիան, Իսլանդիան և Նորվեգիան, ԵՄ անդամ դառնալու 5 թեկնածու երկրները՝ Թուրքիան, Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան և Ալբանիան, ինչպես նաև մեկ պոտենցիալ թեկնածու երկիր՝ Բոսնիա և Հերցոգովինան։
Ըստ զեկույցի՝ ՀՆԱ-ի` մեկ անձին բաժին ընկնող ամենաբարձր ցուցանիշն է արձանագրվել Լյուքսեմբուրգում՝ 253 միավոր։ Դա 153 տոկոսով գերազանցում է ԵՄ միջին ցուցանիշը։
Իսկ ամենացածր միավորը գրանցվել է Ալբանիայում, մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ-ն 30 միավոր է, ինչը 70 տոկոսով պակաս է ԵՄ միջին ցուցանիշից։