կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-22 16:05
Տարածաշրջան

Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին ստեր հորինողներն արդեն իրենք են հավատում իրենց ստերին

Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին ստեր հորինողներն արդեն իրենք են հավատում իրենց ստերին

Հայոց ցեղասպանության մասին «Հատումը» ֆիլմով թուրքերի «վերքին աղ լցրած» և արդյունքում սուր քննադատությունների արժանացած`  թուրքական ծագումով գերամանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընը իր այդ ֆիլմը նոյեմբերին կցուցադրի Թուրքիայում:

 

Թուրքական հիստերիան այնքան է ուժեղացել, որ Haberler-ը, փորձելով վատաբանել ֆիլմը, գրել է. «Իբրև թե ռեժիսոր Ֆաթիհ Աքընի՝ Թուրքիային դավաճանող ստերով, զրպարտություններով  հարուստ ֆիլմը բացասական մեծ արձագանք է գտել»:

 

Ներկայացնելով ֆիլմի սցենարը` թուրքական կայքը գրել է. «Զարմանալին այն է, որ Գերմանիայի արխիվների և հետազոտությունների օժանդակությամբ պետական հեռուստաալիք ZDF-ն ֆիլմի գովազդի հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել: Մինչ ZDF-ն կրակի վրա բենզին է լցնում, ռեժիսորը, անդրադառնալով Հրանտ Դինքի սպանությանն ու հրեական ծագումով սադրիչ` գրող Օրհան Փամուքին, փորձում է ցույց տալ, որ Թուրքիայում քրիստոնյաների դեմ բռնություններ և սպանություններ են իրականացվում»:

 

Թուրքիայում, փաստորեն, արդեն սկսել են ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին խոսելիս կիրառել «իբրև թե» բառը, այլ նաև բոլոր այն անձանց կամ երևույթների դեպքում, որոնք ինչ-որ կերպ առնչվում են Հայոց ցեղասպանությանը: Թուրքական ոճի համաձայն՝ այս կայքում ևս հնչում են միմիայն անհիմն ու սուտ մեղադրանքներ՝ ուղղված հայկական կողմին:

 

Ըստ երևույթին՝ թուրքական հերքողական քաղաքականությունը 100 տարիների ընթացքում այնքան է արմատացել հասարակության գիտակցության մեջ, որին, բացի ժողովրդից, հավատում են նաեւ իրենք՝ հորինողները: