|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ շորթում (ՔՕ 182-րդ հոդված) կատարելու կասկածանքով այսօր առավոտյան ձերբակալվել է ոստիկանության Չարբախի պետի նախկին տեղակալ Վարդան Ղուկասյանը, ով առավել հայտնի է Դոգ մականվամբ:
Մեր տեղեկություններով՝ Դոգին ձերբակալել են Ararum.am կայքի խմբագիր Հովհաննես Եսայանի գործի շրջանակներում: Նշենք նաև, որ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է քննչական կոմիտեի քննիչ Արտակ Թադևոսյանի որոշման հիման վրա:
Ի դեպ, չի բացառվում, որ մոտ օրերս փոխվի Հ. Եսայանի խափանման միջոց կալանավորումը, և նա ազատ արձակվի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Yerkir.am-ին տված հարցազրույցում Դոգը հայտարարել էր, որ հայկական «Վիկիլիքս» է իրականացնելու: Նա ասել էր, որ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին վերաբերող տեսանյութեր ունի, որոնք պատրաստվում է հրապարակել: