|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա Տիգրան Համասյանի համերգը` «Լույս ի լուսոյ» խորագրով: Համերգին կմասնակցի նաև Երևանի պետական կամերային երգչախումբը` Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: Համերգին, ինչպես և այս խորագրով մյուս համերգներին, կհնչեն Նարեկացու, Մաշտոցի և Կոմիտասի ստեղծագործությունները:
Հիշեցնենք, որ «Լոյս ի Լուսոյ»-ի շրջագայությունը մեկնարկել է մարտի 24-ին Երևանում և կշարունակվի Վրաստանի, Թուրքիայի, Լիբանանի, Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Անգլիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի 100 եկեղեցում:
Հունիսի 11-ին Համասյանը համերգով հանդես եկավ նաև Զվարթնոցի տաճարում: