|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն առնչություն ունի Էբոլա տենդի համաճարակին. հայտնում է Лента.ру-ն:
«Դա ամերիկացիների ձեռքի գործն է: Նրանց համար ամբողջ Աֆրիկան փորձադաշտ է: Դա բակտերիոլոգիական զենքի տեսակներից մեկն է: Մենք երբեք փրկություն չենք գտնի հերթական համաճարակից, քանի որ նրանք նոր վիրուս կտարածեն»,- հայտարարել է նա:
Ժիրինովսկին նաև քննադատել է ռուս գիտնականներին: «Մինչ օրս չեն կարողանում գտնել իսկական դեղամիջոց հերպեսի, քաղցկեղի, սովորական գրիպի դեմ, իսկ այժմ գործ ունենք Էբոլա կոչվող սարսափելի հիվանդության հետ: Միակ դրական բանն այն է, որ մեր երկիրը հեռու է Աֆրիկայից, և մենք կկարողանանք պաշտպանել մեր բնակչությանը» - ասել է Ժիրինովսկին: