| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կրեմլի կարծիքով՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ աշխատանքից հեռանալն այդ երկրի ներքին գործն է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքերը։
«Դա ամերիկացիների ներքին գործն է»,- պատասխանել է Պեսկովն այն հարցին՝ արդյո՞ք Կրեմլում Բոլթոնի՝ աշխատանքից ազատվելը կապում են ԱՄՆ-ում նոր հետախուզական սկանդալի հետ։
Ավելի վաղ ամերիկյան CNN հեռուստաալիքը, հղում անելով ԱՄՆ վարչական ապարատի աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնի գործողությունների շրջանակում 2017թ. ՌԴ-ից դուրս էին բերել ռուսական իշխանություններին մոտ կանգնած՝ իրենց տեղեկություն հաղորդողին։ Դա կատարվել էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ում այդ ժամանակվա ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի՝ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպումից հետո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ աշխատանքից հեռացրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին: «Անցյալ գիշեր տեղեկացրել եմ Բոլթոնին, որ իր ծառայությունների կարիքը Սպիտակ տունն այլևս չունի: Ես կտրականապես համաձայն չեմ նրա առաջարկներից շատերի հետ»,- նշել էր նախագահն ու հավելել, որ նոր խորհրդականին կնշանակի հաջորդ շաբաթ։