|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
«Հայկական ժամանակը» գրում է. «ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրաժարականի մասին տեղեկությունը թեև պաշտոնապես դեռ չի հաստատվել հաստատվել, սակայն իշխանական կուլիսներում նրան փոխարինողի անուն է շրջանառվում արդեն։
Տարածքային կառավարման նախարարի մամուլի խոսնակ Զոյա Բարսեղյանը մի քանի օր է հեռախոսազանգերին չի պատասխանում։ Ու թեև Արմեն Գևորգյանը դեռ նախօրեին աշխատանքի էր և պաշտոնական հանդիպումների, սակայն երեկվա նրա պաշտոնական գրաֆիկի մասին ոչինչ հայտնի չէ։
Մինչ այդ, իշխանական կուլիսներում արդեն խոսվում է, որ Արմեն Գևորգյանին փոխվարչապետի պաշտոնում հնարավոր է փոխարինի կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Բեգլարյանի մամուլի խոսնակ Անժելա Մարտիրոսյանը հնարավոր այս նշանակման վերաբերյալ մեր թղթակցին փոխանցել է հետևյալը. «Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, չկա նման բան»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: