կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-07 15:35
Հասարակություն

Գագիկ Բեգլարյանը` ԱՊՀ պատվավոր տրանսպորտային

Գագիկ Բեգլարյանը` ԱՊՀ պատվավոր տրանսպորտային

Նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի  ունեցավ ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 23-րդ նիստը։

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են, որ նիստի վերջում հանդիսավոր պայմաններում ԱՊՀ երկրների տրանսպորտի համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մ. Սոկոլովի անունից՝ կազմակերպչական բարձր հմտությունների, տրանսպորտի ոլորտում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության  գերակա ուղղությունների իրականացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար «ԱՊՀ պատվավոր տրանսպորտայինի» կոչում  և հուշամեդալ շնորհվեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին։

 

Քանի որ նախարար Գագիկ Բեգլարյանը գտնվում է պաշտոնական գործուղման մեջ, ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Սերգեյ Արիստովը պարգևը փոխանցեց ՀՀ տրանսպոտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանին։