կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-22 14:23
Քաղաքական

Գագիկ Բեգլարյանը` մտքի հեղափոխության մասին

Գագիկ Բեգլարյանը` մտքի հեղափոխության մասին

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը վստահ է, որ կառավարությունն իր ծրագիրն իրականացնելու է: ԱԺ-ում լրագրողները ՀՀԿ-ական նախարարից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք կառավարությունն իր այս ծրագրող կարող է հրաշքներ գործել: «Մենք խոսում ենք ռեալ ծրագրից, դուք անդրադառնում եք հրաշքներին: Տարբերեք իրարից` սա ռեալ, կոնկրետ ծրագիր է»,-հայտարարեց նա:

 

Բեգլարյանը չի համարում, որ կառավարությունն իր նախորդ ծրագիրը ձախողել է, թեեւ ընդունում է, որ եղել են թերություններ, չկատարված գործեր: Բայց դա ոչ մի կերպ ծրագրի ձախողում չի ուզում կոչել: Կառավարության նախորդ ծրագրի ահռելի մասը, ըստ նրա, կատարվել է:

 

ԱԺ-ում ՀՀԿ-ական նախարարը հետաքրքիր ելույթներ է նկատել, որ չի կարելի տեսնել միայն վատը, կառավարության բավականաչափ դրական աշխատանքը չի ներակայացվում որոշ մարդկանց կողմից, ինչը հասկանալի է` քաղաքական մոտեցում է: Դիտարկմանը, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակ խոսում է մտքի հեղափոխության մասին, կառավարության անդամների մոտ արդեն եղե՞լ է մտքի այդ հեղափոխությունը, Բեգլարյանն արձագանքեց. «Մտքի հեղափոխության մասին ես այսպես կարող եմ պատասխանել` մտքի հեղափոխություն ասելով` ես ոչինչ չեմ հասկանում: Մարդն ինքն իր մոտեցումները պետք է փոխի իր աշխատանքի նկատմամբ: Երբ մենք մի բան անում եւ հաջողության չենք հասնում, այդ սխալների վրա մենք պետք է մեր մոտեցումները փոխենք: Եթե դուք դա ուզում եք համարել մտքի հեղափոխություն, վարչապետը դա այդպես է համարում, ես համարում եմ մոտեցումների փոփոխություն: Նորից եմ ասում` մեկը կարող է ասել մտքի հեղափոխություն, մեկը` գործողությունների հեղափոխություն, մյուսն էլ` մոտեցումների հեղափոխություն, նայած` ով ինչ գնահատական է տալիս»:

 

ՀՀԿ-ական նախարարը համոզված է, որ չկա մարդ, ով հարյուր տոկոս աշխատանքի դեպքում իննսուն տոկոս կարող է ամեն ինչ ճիշտ անել: Դիտարկմանը, որ մտքի հեղափոխության մասին վարչապետն է անընդհատ հայտարարում, նա կեսկատակ-կեսլուրջ հայտարարեց. «Մեր վարչապետն ինչ ասում է, ճիշտ է ասում»:

 

Խոսելով ասֆալտապատման աշխատանքների մասին` նախարարը նշեց, որ դրանք արդեն սկսվել են, ճանապարահաշինության մեջ ամենակարեւորը որակ ստանալն է, ինչի ուղղությամբ էլ աշխատում են: