YouTube-ում հայտնվել է մի տեսանյութ, որը պատմում է Ուկրաինայի ՆԳՆ ներկայիս ղեկավար Արդեն Ավակովի՝ Հայաստան այցի մասին:
Տեսանյութից պարզ է դառնում, որ այցը տեղի է ունեցել, երբ Ավակովը դեռ Խարկովի շրջանի ղեկավարն է եղել: Նա ժամանել է Հայաստան շրջանի 27 պաշտոնյաների և ձեռներեցների ուղեկցությամբ: Այցի նպատակն է եղել հայ-ուկրաինական առևտրային կապերը ուժեղացնելը: