Փոխարժեքներ
05 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ սեպտեմբերի 12-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ջրառատ գյուղի գյուղմթերքի շուկայում 1991 թ. ծնված Փաշիկ Հ.-ի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են դրամապանակ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դրամապանակը, որի մեջ եղել է 270.000 դրամ, վարորդական իրավունքի վկայական և բանկային քարտ, գողացել է Փաշիկ Հ.-ի ընկերոջ ընկերուհին՝ ոմն Սաթենիկ:
Սեպտեմբերի 29-ին պարզվել է, որ Սաթենիկը 1985 թ. ծնված Սաթենիկ Ա.-ն: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: