|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սեպտեմբերի 25-ին, ժամը 6.00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ 2-րդ բաժնի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Վարդանանց փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1997 թ. ծնված Գևորգ Ս.-ին և ներկայացրել ԻԻՀ քաղաքացի, 1983 թ. ծնված Մասումեհ Խ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 5.45-ին, Գևորգ Ս.-ն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկի մոտ բացահայտ հափշտակել է Մասումեհ Խ.-ի պայուսակը և դիմել փախուստի, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և ոստիկանության ծառայողների կողմից Վարդանանց փողոցից բերման է ենթարկվել բաժին: