|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հունիսի 9-ին, ժամը 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1992 թ. ծնված Դիաննա Խ.-ն և հայտնել, որ թիվ 8 երթուղային ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային և նույնականացման քարտեր:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները հունիսի 15-ին, ժամը 21-ին, նշված գողությունը կատարելու կասկածանքով Մամիկոնյանց փողոցի 2 հասցեի մոտից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: