Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
2012 թվականին քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի բարձրացում չի լինելու: Սա պարզ է դառնում ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագծից, որը երեկ հրապարակել է կառավարությունը:
Ըստ այդմ` քաղծառայողների բազային աշխատավարձը, ինչպես եւ այս տարի, կազմելու է 40 հազար դրամ: Բազային կենսաթոշակը, ըստ նախագծի, կբարձրանա 2 հազար 500 դրամով եւ կկազմի 13 հազար դրամ: Բազային կենսաթոշակի վերջին բարձրացումը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերի 1-ից` 8 հազար դրամից դարձել է 10 հազար 500: Ստացվում է, որ երկու տարվա ընթացքում բազային կենսաթոշակը կբարձրանա 5 հազար դրամով:
Համեմատության համար նշենք, որ վերջին երկու տարիների ընթացքում սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, նույնիսկ պաշտոնական տվյալներով, ամսական 36 հազար դրամից աճել եւ հասել է 62 հազար դրամի, իսկ նվազագույն պարենային զամբյուղի արժեքը 23 հազար դրամից դարձել է 35 հազար դրամ: