Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պնդում է` ցանկացած օրինախախտում իրենց համար դատապարտելի է, օրենքի առջև կրկնակի ստանդարտներ չպետք է լինեն: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի տանն անցկացված` ԱԱԾ ստուգումներին:
«Ես բաց ճակատով ասում եմ՝ նրանք, ովքեր բյուջեից մի կոպեկ գողացել են, թող օրենքի ողջ խստությամբ պատժվեն։ Եթե պարզվի, որ ինչ հրապարակել է ԱԱԾ-ն, իրականություն է, սրան արդարացում չկա»,- նշեց Շարմազանովը։
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ իր ու Վահրամ Բաղդասարյանի հանդիպմանը` նա նշեց, որ այդ ժամանակ Գրիգորյանն ասել է, որ հայտնաբերված զենքն իրեն չի պատկանում։
«Այդ ժամանակ Արցախյան պատերազմի մասնակիցներին ուղարկած նամակների, պայոկների հետ կապված խնդիր չի եղել։ Արարքը կատարվել է ու այն արդեն դատապարտելի է։ Սա խայտառակությունն է, իսկ ում կողմից է կատարվել, երբ է կատարվել ԱԱԾ-ն թող բացահայտի։ Նախաքննություն է գնում, թող իրավապահ մարմինները պարզեն։ Մենք պետք է հարգենք և' անմեղության կանխավարկածը, և' մյուս կողմի` հայտարարություններն ու կարծիք արտահայտելու իրավունքը: Մեկ բան հստակ է՝ զինվորի հացը գողացողը ազգի դավաճան է»,- եզրափակեց Շարմազանովը։