կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-30 16:46
Իրավական

Կատակ ենք արել. հիշողությունը կորցրած զինվորը ուշագրավ փաստեր հայտնեց

Կատակ ենք արել. հիշողությունը կորցրած զինվորը ուշագրավ փաստեր հայտնեց

Նախորդ տարվա մայիսին հրազենային վիրավորումից մահացած ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի և նրա սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի ծառայակից ընկերը` գործով տուժող Հրաչյա Սարգսյանը, քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանում հայտարարեց, որ կողմ է, որպեսզի բավարարվի գործով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի և նրա պաշտպանի վերաքննիչ բողոքը:

 

Հիշեցնենք, որ Խաչատրյանը մեղադրվում է Ստեփանյանի սպանությունը կատարելու և Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ:

 

Հրաչյա Սարգսյանն այսօր դատարանում որոշակի մանրամասներ հայտնեց նախորդ տարվա մայիսին տեղի ունեցածի վերաբերյալ: Նա ասաց, որ Լյուքսն ու Դավիթը միմյանց հետ կատակել են, և ոչ մեկը դրան լուրջ չի վերաբերվել:

 

Հ. Սարգսյանն ասաց, որ երկար ժամանակ շատ բաներ չի հիշել. «Օրինակ՝ իմ հոր ձայնը ես որ լսում էի, ես չէի կարողանում հիշել իր դեմքը: Բայց հետո լուրերը նայելով ինտերնետից՝ ես արդեն իմացա՝ ինչ է եղել...: Այսքան ժամանակ ծառայել ենք, բայց չեմ հիշում, որ իրենց մեջ կոնֆլիկտ լիներ: Հիշում եմ, որ զենքը բարձրացրեց, ինչ-որ անկապ շարժում արեց և այլևս չեմ հիշում...»,- պատմեց տուժողը և հավելեց, որ եթե Դավիթի տեղը նստած լիներ Լյուքսը, միևնույն է, ինքը չէր հավատա, որ նա կամ իրենցից որևէ մեկը ցանկանար վնասել մյուսին:

 

«Շատ բան կա, որ չեմ հիշում»,- ասաց տուժողը:

 

Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց հարցաքննել տուժողին, սակայն դատավորը մերժեց` նշելով, որ տուժողն ինչ գիտի` ասել է: Երեմ Սարգսյանը ժամանակ խնդրեց` դատարանին ինքնաբացարկ հայտնելու համար:

 

Մանրամասներն ու տեսանյութը` քիչ անց: