|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Այսօր Ազատության հրապարակում նախատեսված` «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների դեմ պայքարող առևտրականների հանրահավաքը չի կայանա:
Yerkir.am-ի հետ զրույցում Փոքր ձեռնարկությամբ զբաղվողների ասոցիացիայի նախագահ Ստեփան Ասլանյանը նշեց, որ իրադրությունը փոխվել է, և իրենք որոշել են հանրահավաքի փոխարեն բողոքի ակցիա իրականացնել ԱԺ շենքի առջեւ:
Նշենք, որ այսօր` ժամը 18:30-ին, ԱԺ-ում նախատեսված է արտահերթ նիստ, որտեղ պետք է քննարկվի առևտրականներին մտահոգող հիշյալ օրենքը: