|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԳԱԼԱ-ն տեղեկացնում է, որ Շիրակի մարզպետի հետ հանդիպումից հետո առեւտրականները հայտնել են, որ Ֆելիքս Ցոլակյանը նրանց ընդամենը առաջարկել է դժգոհություններն ու պահանջները ձեւակերպել գրավոր եւ ներկայացնել մարզպետարան, որպեսզի հետո ներկայացնեն ՀՀ կառավարությանը:
««Իրենք չգիտեն ոնց պատասխանեն, ուզում են մեր բողոքը տանեն կառավարություն, ինչի՞, կառավարությունում չգիտե՞ն ինչ ենք ուզում, ինչի համար ենք պայքարում», – դժգոհեցին առեւտրականները: Այնուհետեւ նրանք քաղաքի գլխավոր փողոցներով վանկարկումներով հասան ՀՀԿ Գյումրու գրասենյակ: Գրասենյակից դուրս եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Ներկայումս գյումրեցի առեւտրականները նրան են ներկայացնում իրենց խնդիրները եւ պահանջում շուտափույթ լուծում»,- հայտնում է ԳԱԼԱ-ն:
Մանրամասն` սկզբնաղբյուրում: