կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-24 11:20
Իրավական

70-ամյա կնոջը լոգարանում սպանած երիտասարդները բերման են ենթարկվել

70-ամյա կնոջը լոգարանում սպանած երիտասարդները բերման են ենթարկվել

Նախկինում տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 10-ին` ժամը 15.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 4 շենքի բնակարաններից մեկի լոգարանում տանտիրուհուն հայտնաբերել են սպանված:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը` ժամը 10.00-ից մինչև ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը մուտք էր գործել բնակարան, բութ գործիքով 6 անգամ հարվածել 1944 թ. ծնված Ռաիսա Մարգարյանի գլխին, նրան տեղափոխել լոգարան, խեղդամահ արել, այնուհետև, ննջասենյակից հափշտակելով 250.000 դրամ և ոսկյա իրեր, դիմել փախուստի:

 

Հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով (Սպանությունը, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով): Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի և Ճամբարակի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 22-ին` ժամը 03.15-ին, Աբովյան քաղաքից բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Վարդան Բ.-ն, իսկ ժամը 04.35-ին Գեղարքունիքի մարզի Դպրաբատ գյուղից՝ 1991 թ. ծնված Համլետ Հ.-ն, որոնք տվել են խոստովանական ցուցմունքներ, որ Ռաիսա Մարգարյանի սպանությունը կատարել են իրենք:

 

Գողոնը մասամբ առգրավված է: Վարդան Բ.-ն և Համլետ Հ.-ն ձերբակալված են: Կատարվում է քննություն: