Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը սեպտեմբերի 11-15-ը կանցկացնի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային երրորդ ֆոլկլորային փառատոնը, որին կմասնակցեն ավանդական երգի-պարի և նվագարանային երաժշտության խմբեր Հայաստանից և Լեհաստանից:
Երևանից կմասնակցեն «Տոնացույց», «Տարոնցիներ», «Ակունք», «Սասուն», «Մասունք», «Հարց հայոց» համույթները, Բյուրականից՝ «Կաթնաղբրիկ» և «Խնդում», Ուջանից՝ «Կարոտ», Ներքին Բազմաբերդից «Գորանի» խմբերը, Սասունիկի և Աշնակի ազգագրական համույթները, Աշտարակի Ն. Սիսակյանի, Բյուրականի Հովհ. Թումանյանի անվան և Անտառուտի միջնակարգ դպրոցների սաները: Լեհաստանից կմասնակցեն «Վիելկոպոլանիե» և «Սզամոտուլի» խմբերը:
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա այսօր` ժամը 17-ին, Բյուրականի մշակույթի տանը, եզրափակիչ համերգը՝ սեպտեմբերի 15-ին` ժամը 17-ին, Ուջանում: Փառատոնի շրջանակում տեղի կունենան մի շարք միջոցառումներ` համերգներ, երթեր, ցուցահանդեսներ և ճանաչողական էքսկուրսիաներ Երևանում, Էջմիածնում, Աշտարակում, Բյուրականում, Ամբերդում, Գառնիում, Գեղարդում, Ուջանում և այլ վայրերում:
Նախատեսվում են հանդիպումներ ուսանողների հետ՝ «Խաղաղության մշակույթ» թեմայով և մշակութային փոխանակությունների այլ ծրագրեր: «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնի իրականացումը նպաստում է գյուղական համայնքների մշակութային կյանքի աշխուժացմանը և մշակույթի հանրահռչակմանը: