Փոխարժեքներ
02 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Իմ տեղեկություններով ադրբեջանցիները Տեղ գյուղում մոտ 400 հեկտար դիրքավորվել են Հայաստանի ինքնիշխան տարածքում: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Ամեն օր մենք ականատես ենք լինում, որ մեր ինքնիշխան տարածքի զավթում է տեղի ունենում: Ամբողջ խնդիրն այն է, որ ադրբեջանցիներն անարգել եկել, դիրքավորվել են, որեւէ դիմադրության չեն արժանացել: Սա շատ լուրջ խնդիր է: Մեր զինվորները չկային, իսկ թե ուր էին, այդ հարցին իշխանությունները պետք է պատասխանեն: Իշխանություններն էլ որեւէ հոդաբաշխ պատասխան չեն տալիս: Ոչ միայն խոսք, այլեւ գործողություններ պետք է լինեն, իսկ բոլոր մեղավորները պետք է պատասխան տան»,-ասաց նա: Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ իրենք բազմիցս ԱԺ ամբիոնից ահազանգել են, որ այսպես շարունակվել չի կարող. «Ես ինքս էլ Կոռնիձորում, Վարդենիսում, տարբեր տեղերում լինելով ԱԺ ամբիոնից բարձրաձայնել եմ այս խնդիրները: Իշխանությունները այդ ամենին ոչ ադեկվատ պահվածք է ցույց տալիս: Իրենք պետք է խելոք լինեն, մեր կողմից բարձրացված հարցերը իրենց մոտ գրեն ու գնան լուծեն: Բայց հակառակն է տեղի ունենում, մեր բարձրացրած հարցերին ի պատասխան ստանում ենք ոչ ադեկվատ պատասխաններ, սադրանքներ, ծեծկռտուք»:
Գառնիկ Դանիելյանը նաեւ հայտարարեց. «Սահմանները բաց են, ես դրա ականատեսն մ եղել Կոռնիձորում, ես ինքս հնարավոր է ադրբեջանցիների կողմից գերեվարվեի, որովհետեւ սահման չկա: Ես գնացել էի այդ գյուղեր հանդիպումների, պատահական տեսա ադրբեջանցիների մի քանի հարյուր մետր այն կողմ: Գյուղացիներն ասացին՝ հանկարծ առաջ չգնաք, կարող է գերեվարվեք»: