Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշում՝ երկարաձգել տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման ժամկետը:
«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի շրջանակներում 2011-2015 թվականներին գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվել է 84.2 մլրդ դրամի ընդհանուր գումարով մատչելի (14 տոկոսով) վարկեր: Շահառուների (վարկերի) թիվը կազմել է շուրջ 98.9 հազար միավոր: 2011-2014 թվականներին սուբսիդավորվել է որոնց նշված վարկերի 4, իսկ առավել անբարենպաստ 225 համայնքների համար՝ 6 տոկոսային կետը։ Սկսած 2015 թվականից հանրապետության բոլոր համայնքների համար սուբսիդավորվել է տրամադրված վարկերի 6 տոկոսայհին կետը: Ընդհանուր առմամբ 2015 թվականին 1-ին և 2-րդ փուլերով տրամադրվել է շուրջ 15.2 մլրդ դրամի վարկային միջոցներ, իսկ տրամադրված վարկերի քանակը կազմել է շուրջ 21.5 հազար միավոր:
Նշված վարկերն իրենց դրական ազդեցությունն են ունեցել գարնանացանի պատշաճ կազմակերպման, ագրոտեխնիկական և այլ միջոցառումների, ինչպես նաև բերքահավաքի աշխատանքների ժամանակին և կազմակերպված իրականացման գործում: Գյուղատնտեսությունում վերջին տարիներին գրանցված տնտեսական աճը պայմանավորված է նաև ոլորտին տրամադրված մատչելի վարկերով: Գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման և պատշաճ իրականացման, մշակության, բերքահավաքի աշխատանքների կազմակերպման, աշնանացանի նախապատրաստման և իրականացման գործընթացները ընթացիկ տարում պահանջում են մատչելի վարկային ռեսուրսներ, որոնց ապահովմանն է ուղղված ներկայացված որոշման նախագիծը, համաձայն որի տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման ժամկետը 2016 թվականի համար սահմանվում է մարտի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:
ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 317-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 146-Ն որոշմամբ տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման ժամկետ է սահմանվել մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը: Տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման շարունակականության ապահովումը 2016 թվականին պահանջում է վարկավորման ժամկետի երկարաձգում:
Գյուղատնտեսությունում տենտեսավարողների շրջանառու միջոցների համալրում, գարնան գյուղատնտեսական, մշակության, բերքահավաքի աշխատանքների ագրոտեխնիկական պահանջներին համապատասխան իրականացում, աշնանացանի նախապատրաստման և իրականացման ապահովում, գյուղատնտեսությունում տնտեսավարողների կարողությունների հզորացում, համախառն արտադրանքի ծավալի ավելացում, արտադրության արդյունավետության և ոլորտի մրցունակության բարձրացում: