Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Yerkir.am-ի տեղեկություններով` նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել ևս երկու ամսով քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի` Լևոն Ղազարյանի և ընկերների սպանության մեջ մեղադրվող Ծգլի (Սարգիս Գրիգորյան), Տլեի (Սարգիս Հախանումյան) և Գաստիկի (Վահան Հակոբյան) խափանման միջոց կալանավորումը երկարաձգելու մասին: Մեր տեղեկություններով` Տլեի և Գաստիկի կալանքի երկարաձգման հարցը կքննարկվի այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ Ծգլինը` վաղը:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին երեք դիմակավորված անձինք տարբեր տեսակի զենքերից կրակ էին բացել կալանավայրի ավտոկայանատեղիի ուղղությամբ, ինչի արդյունքում սպանվել էին քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկը` Լևոն Ղազարյանը, Դերոն` Դրաստամատ Թադևոսյանը, և Մեսրոպ Նազարյանցը: Հանցագործները դեպքի վայրում էին թողել զենքերը և փախուստի դիմել` շարժվելով Նուբարաշենի շենքերի ուղղությամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: