Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստան չի գա: Այս մասին, Yerkir.am-ի հարցին ի պատասխան, հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ վերջերս Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե, նախնական պայմանավորվածության համաձայն, Մեդվեդեւը սեպտեմբերի 8-9-ը կլինի Հայաստանում:
«Պայմանավորվածություն կար, որ վարչապետերը այցելեն Հայաստան, բայց հիմա հարցը տեղափոխվել է նախագահների դաշտ: Ինչպես գիտեք, Նազարբաեւը հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ին նախագահները հավաքվելու են Մինսկում»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Մեր այն դիտարկմանը, թե Նազարբաեւը չի բացառել, որ Ղազախստանը կարող է դուրս գալ ԵՏՄ-ից, Հովիկ Աբրահամյանը չցանկացավ անդրադառնալ: