|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Շարունակվում են Երևանում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, հուլիսի 7-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը.
1. Երևանի Արարատյան փողոց՝ Արարատյան և Շիրակի փողոցների խաչմերուկից դեպի Արարատյան և 5-րդ փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ 2 արագաչափ՝ երկու ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
2. Երևանի Բագրատունյաց պողոտա՝ Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաների խաչմերուկից դեպի Բագրատունյաց պողոտայի և Ե.Թադևոսյան փողոցի խաչմերուկ ուղղությամբ՝ 2 արագաչափ՝ երկու ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը և հորդորում վարորդներին պահպանել երթևեկության կանոնները: