կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-16 13:17
Հասարակություն

Ադրբեջանը հասկացավ, որ Հայաստանը պատրաստ է նոր պատերազմի. Հ. Մելիք-Շահնազարյան

Ադրբեջանը հասկացավ, որ Հայաստանը պատրաստ է նոր պատերազմի. Հ. Մելիք-Շահնազարյան

 

Վերջին օրերի սահմանային լարված իրավիճակում կարևորվում է նաև տեղեկատվական դաշտում տիրող լարվածությունը: Հայ-ադրբեջանական հակամարտության մասին տեղեկատվությունը հիմնականում է խեղաթյուրվել է ադրբեջանական լրատվամիջոցներում. Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը.

 

«Ադրբեջանը բավականին մեծ գումարներ է ծախսել եվրոպական և ամերիկյան վերլուծական կենտրոններում, հայտարարելով, թե իրենց ռազմական բյուջեն այնքան է, որքան Հայաստանի ամբողջ բյուջեն: Եվ նրանց կարծիքով, ըստ էության Հայաստանը չնայած նրան, որ անցած պատերազմում հաղթանակ է տարել` նոր պատերազմի պատրաստ չի»,-հայտարարեց Մելիք-Շահնազարյանը:

 

Քաղաքագետի հավաստմամբ` Ադրբեջանն առաջարկում է բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմի հետ հարաբերություններ կառուցել, իբրև հակամարտության մեջ պարտված կողմի հետ.

 

«Հակառակ ադրբեջանական հայտարարություններին`օգոստոսյան այս օրերը ցույց տվեցին, որ ադրբեջանցիների քարոզչական այդ եզրը, որևէ հիմք չունի և Հայաստանը շարունակում է մնալ դոմինանտների շարքերում»,-նշեց բանախոսը և հավելեց, որ այս օրերին հայերի միասնականությունը բոլոր շերտերում էր` նույնիսկ լրատվական և քաղաքական դաշտում.

 

«Ադրբեջանցիներն այնքան էին քարոզել, թե Հայաստանում մարդիկ սոված են, բոլորը երկրից գնում են և միանշանակ նոր պատերազմում հայերը պարտության կմատնվեն, որ սկսել էին հավատալ իրենց քարոզչությանը:Բայց հայկական կողմի պատասխանից Ադրբեջանը հասկացավ, որ Հայաստանի հասարակությունը, ի տարբերություն ադրբեջանական հասարակության, այդ պատերազմին պատրաստ է»:

 

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, քաղաքագետը նշեց, որ Ռուսաստանը հասկանում է, որ Ուկրաինայից զատ, եթե ինքն ունենա կոնֆլիկտ նաև հարավային կովկասում, նա այդ ճակատներում շահ չի ունենա: