Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունն այսօր ասուլիսումկ ամփոփեց ԽՎ 7-րդ նստաշրջանի աշխատանքները: Պատվիրակության աշխատանքները ներկայացրեց պատվիրակության ղեկավար` ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Պատվիրակության կազմում են նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, «Ելք» խմբակցությունից Հայկ Կոնջորյանը:
Աշոտյանի` պատվիրակության աշխատանքները ներկայացնելուց հետո ՀՅԴ-ական պատգամավոր Կյուրեղյանը նշեց, որ Աշոտյանը համեստություն է անում: «Հունիսի 25-ին նրա ելույթն այնքան զորեղ էր, որ փակեց ադրբեջանական պատվիրակության ընդվզումների ճանապարհը»,- հայտնեց նա:
Բոստանջյանն էլ հավելեց` Ադրբեջանի հետ չեղավ լարվածություն, և դա մեր պատվիրակության ղեկավարի ելույթի շնորհիվ էր: «Մեր պատվիրակությունը ունեցավ հաջողություն այս նիստի ընթացքում»,- նշեց նա:
«Ելք»-ից Կոնջորյանն էլ նշեց, որ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը եվրոպական գործընկերների մոտ էական բարելավվել ու փոխվել է: «Տարբեր հանդիպումների ժամանակ պաշտոնյաները հույս էին հայտնում, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա իշխանափոխությունը բացառիկ շանս է, որ Հայաստանի զարգացման ընթացքում գրանցենք նոր հաջողություններ»,- ասաց նա:
Աշոտյանն էլ հավելեց, որ պատվիրակության կազմում են եղել նաև «Ծառուկյան» խմբակցությունից Իվետա Տոնոյանը և ՀՀԿ-ից Կարեն Բեքարյանը: Նրա խոսքով` Հայաստանից դուրս պատվիրակությունն ի ցույց չի դրել իրենց գաղափարական տարբերությունները: «Անգամ այն քաղաքական բազմազանությունը, որ գոյություն ունի պատվիրակության ներսում ընդգծել է մեր միասնականությունը, մենք միասնական ենք հանդես եկել: Որևէ անգամ չենք զգացել, որ տարբեր քաղաքական ուժեր ենք ներկայացնում»,- ասաց Աշոտյանը:
Լրագրողի հարցին, ուղղված Արմեն Աշոտյանին,, թե ինչո՞ւ նախկինում նման հզոր ելույթներ չեն ունեցել, նախ արձագանքեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը. «Իսկ ո՞վ ասաց»:
Աշոտյանն էլ նշեց, որ Բոստանջյանի խոսքն էր ուզում ասել, բայց չգիտեր` ինչպես: «Նման տեսակի աշխատանքները տարվել են միշտ, ուղղակի նախորդ դեպքերում ավելի համեստ էինք և չէինք բարձրաձայնում դրա մասին: Իզուր ասաց դրա մասին տիկին Կյուրեղյանը, դա մեր աշխատանքն է: Նման դեպքերում մենք պատրաստ ենք լինում և' դիվանագիտական պատերազմի, և' դիվանագիտական հաղթանակի»,- ասաց նա:
Աշոտյանի խոսքով` ադրբեջանական այդպիսի դիվանագիտական զինանոցով անիմաստ էր որևէ հարձակում. եթե նպատակը ներքին լսարանը չէր, ապա որևէ հարց լուծելը հուսալի չէր: Նա ընդգծեց, որ մեր դիրքերը միշտ եղել են շահավետ:
ՀՅԴ-ական պատգամավոր Կյուրեղյանն էլ արձագանքեց, որ նախկինում տարված աշխատանքի արդյունքն էր, որ ամրագրեց այդ ձեռքբերումը: «Եվ Ադրբեջանը հասկացավ, որ այս անգամ ընդվզելու տեղ չունի»,- նշեց նա:
Բոստանջյանն էլ գովեց Աշոտյանին` նրա կատարած աշխատանքը համարելով արտաքին քաղաքականության մեջ շատ արդյունավետ: