Ադրբեջանական АПА-ն հայտնում է, որ դժբախտ պատահարի հետևանքով երկու ադրբեջանցի զինվոր է մահացել:
Տեղեկության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի ՊՆ-ի N զորամասում: 1995 թվականին ծնված Սամեդով Մուրադ Մահիր օղլուն և 1992 թվականին ծնված Ջավիդ Ջալիլ օղլու Մամեդովը մահացել են զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով:
Կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը, հին սովորության համաձայն, այդ կերպ է փորձում ջրի երես հանել վերջին օրերին ադրբեջանական կողմի տված զոհերի իրական թիվը: