Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման շրջանակներում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձել է նպատակային սոցիալական վճարին: Նա նշեց, որ քառյակը քննարկել է նոր օրենքը ՍԴ-ում ևս մեկ անգամ վիճարկելու հարցը, սակայն խորքային քննարկումներ դեռևս պետք է լինեն այդ հարցի հետ կապված , երբ դիմումը վերջնականապես պատրաստ կլինի:
«Նախնական քննարկումներում կար դիրքորոշում, որ այո, պետք է դիմենք ՍԴ , թեև որոշակի տարակուսանք մեր գործընկերների մոտ կարծես թե պահպանվում է: Դաշնակցությունը կփորձի մեր գործընկերներին հիմնավորել ՍԴ դիմելու անրաժեշտության մասին , թեկուզ այն պատճառով, որ սա պայքար է, որը չի ենթադրում րոպեական հաջողության արձանագրում: Ես այս պայքարի մեջ եմ 2003թ-ից և պատկերացրեք` եթե ես հիմա հոգնած լինեի և չուզենայի պայքարել: Նշանակում է` պետք է ձեռքերս լվանայի ու մի կողմ քաշվեի, իսկ ես այդպես չեմ պատկերացնում: Սա հետևողական պայքար է ոչ միայն նրա համար, որ անվանական ասենք` իշխանությունը սխալ է, այլ սա գաղափարական, սկզբունքային, մեր ներկա և ապագա սերունդների իրավունքների մասին է, ուրեմն պետք է իշխանության ներկայացուցիչներին և հասարակությանը ցույց տանք, թե որքան է արատավոր այս օրենքը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Արծվիկ Մինասյանը միաժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության տեսակետը, որ միանշանակ պետք է բողոքարկել ևս մեկ անգամ ՍԴ-ում կենսաթոշակային նոր օրենքը: Ըստ Արծվիկ Մինասյանի` հիմնական հարցադրումները հետևյալն են, որ նպատակային սոցիալական վճարը, ըստ էության, ոչինչ չի փոխել երևույթի մեջ` սեփականության իրավունքի խախտման առումով, նաև նպատակային սոցիալական վճարն իր մեջ պարունակում է իրավական լուրջ խտրականության տարրեր` թե տարիքային, թե ոլորտային առումներով: Եվ վերջապես` օրենք ընդունվել է ընթացակարգային լուրջ խախտումներով: Ի դեպ, Արծվիկ Մինասյանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ընդունման ընթացակարգային խախտումների վերաբերյալ նամակ է ուղարկել ՀՀ Արդարադատության նախարարին: