Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես հաղորդում է ԳԱԼԱ-ն. «Երեկ ռուսական REX տեղեկատվական գործակալությունն ինֆորմացիա էր հրապարակել՝ համաձայն որի, Երևանում նախապատրաստվում է ՀՀ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունը:
Վարչապետի պաշտոնանկության գլխավոր պատճառ էր նշվում Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների վերաձևավորման անհրաժեշտությունը, որի զարգացման հարցում, ինչպես կարծիք կա, Հովիկ Աբրահամյանը չի կարողացել հաջողության հասնել, հատկապես Հայաստանի` Եվրասիական տնտեսական ինտեգրման ծրագրի համատեքստում:
Գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը ԳԱԼԱ-ի հետ զրույցում տարածված տեղեկատվությունն ու այն հարցը, թե արդյո՞ք սա իր տեսակի մեջ ճնշում է Կրեմլի կողմից՝ մեկնաբանեց. «Ինֆորմացիայի աղբյուրը բավականին լուրջ է, որպեսզի այդ ինֆորմացիան համարենք իբրեւ սովորական ճնշում գործադրելու փորձ: Եվ առհասարակ բոլոր, այսպես կոչված «Կրեմլից եկող ճնշումները», որոնք հայաստանյան ԶԼՄ դաշտում շրջանառվում են, բոլորն էլ մտացածին են՝ չկա որևէ փաստ»:
Տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիրը տեսակետ հայտնեց, թե Հայաստանին հիմա այլ բան է հետաքրքրում. «Պետք է հասկանալ. Հայաստանը հիմա առավել շահագրգիռ է ԵՏՄ անդամակցման գործընթացի սառեցմամբ, որովհետև Ռուսաստանը ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցների տակ է ընկել: Այնպես որ ճնշում գործադրելու որևէ բան չկա և իմաստ էլ չկա»:
Ամփոփելով խոսքը REX տեղեկատվական գործակալության խմբագիր Մոդեստ Կոլերովը նշեց. «Ըստ իս, այս պաշտոնանկության հարցի պատճառը ներքին է, հենց իրենք՝ Հայաստանի իշխանությունները, ճանապարհ են փնտրում վերականգնելու բազմավեկտոր քաղաքականությունը»: