|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Գալիք տարվա սկզբին հատուկ հետազոտական խումբ կստեղծվի, որը մանրամասն կուսումնասիրի Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքային միությանը Իսրայելի միացման հեռանկարը: Այդ մասին հայտնում է Российская Газета-ն՝ վկայակոչելով Անդրեյ Սլեպնյովին՝ ՄՄ-ի տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարարին:
Ըստ թերթի՝ այդ կառույցին Իսրայելի հնարավոր միացման մասին ավելի վաղ հայտարարել էր փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը: Սլեպնյովի խոսքերով` այսօր Իսրայելի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 3 մլրդ ԱՄՆ դոլար է: Ռուսական կողմը նախատեսում է առաջիկայում այդ ցուցանիշը հասցնել 3,5 մլրդ-ի:
Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը նույնիսկ հստակ ժամկետներ էր նշել` Facebook-ի իր էջում նա հայտնել էր, որ Իսրայելի և Մաքսային միության միջև առանց տուրքի առևտրի գոտու ստեղծումը կարող է մշակվել ու ստորագրվել 2014-ի սկզբին:
Փորձագետները, սակայն, կասկածում են, որ այս նախագիծը հնարավոր կլինի կյանքի կոչել, այն էլ` այդքան սեղմ ժամկետներում: Գլխավոր պատճառն այն է, որ Ասոցացման մասին համաձայնագիր ունի ԵՄ-ի հետ, և հենց նույն հանգամանքը վերջերս խնդիր դարձավ Ուկրաինայի դեպքում: