|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այգեձոր՝ ադրբեջանական նոր դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Այգեձորի շրջակայքում դիվերսիա չի եղել, եղել են կրակոցներ»,-նշեց նա:
Նշենք, որ aravot.am-ի փոխանցմամբ` Այգեձոր գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Վալերի Ճաղարյանը հայ-ադրբեջանական սահմանից 2-3 կմ հեռավորության վրա գտնվելով` տեսել է զինվորական հագուստով տղամարդու: Դա այգեձորցուն կասկածելի է թվացել, նա ցանկացել է հեռանալ, սակայն անծանոթը ատրճանակով կրակել է: Վալերի Ճաղարյանը գտնվում է հիվանդանոցում: Այս տեղեկությունից հետո էլ սկվեցին դիվերսիայի մասին լուրեր շրջանառվել:
Այգեձորցու հետ կապված պատահարի առնչությամբ Արծրուն Հովհաննիսյանը դժվարացավ ասել, թե ինչի արդյունքում է այն եղել: «Կարող է դա կրակոցների հետևանքով է եղել, որովհետև շատ են կրակել այդ հատվածում, սակայն եթե դա քաղաքացիական բնույթի պատահար է, մենք չենք կարող մեկնաբանել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը «Արմենպրեսի»-ի հետ զրույցում հաստատել է լուրը` նշելով, որ հակառակորդի կրակոցից ուսի շրջանում վիրավորվել է 49-ամյա Վալեր Ճաղարյանը, ում կյանքին վտանգ չի սպառնում: