Հուլիսի 19-ին` ժամը 07.09-ին, տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղում՝ ջրանցքում, առկա է ջրահեղձված տղամարդու դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ստորին Հրազդան ջրանցքից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: