|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր կառավարության նիստից հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ այս տարվա ընդունելության քննություններն ավելի լավն էին, քան անցյալ տարվա քննությունները, և ավելի վատը կլինեն, քան հաջորդ տարվա քննությունները: Ըստ նախարարի` վերջին տարիներին նախարարության որդեգրած քաղաքականությունն ամբողջովին արդարացված է, ինչի մասին վկայում է հասարակական աժիոտաժի բացակայությունը:
«Նախկինի ու այսօրվա միջև տարբերությունը հսկայական է, այսօր օբյեկտիվության և արդարություն ցուցանիշներն ավելի բարձր են»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով` Հայաստանում ընտրություններն ու ընդունելության քննությունները միշտ ուղեկցվում են հանրային գերուշադրությամբ: «Քննություններն արդեն այդ ցանկից կարող եք հանել: Ասեմ ավելին՝ ես եմ փորձել այս ընթացքում գուցե ամառվա տապից հոգնած, բեզարած լրագրողների ուշադրությունը հրավիրել ընդունելության քննությունների վրա: Եթե նախկինում ես գնում էի կենտրոն, և լրագրողական թիմը երբեմն ավելի շատ էր լինում, քան ծնողականը, ապա այս տարի ուրախանում էի, որ լրագրող էի տեսնում, ասում էի` գոնե ձեզ մի քիչ հետաքրքրել է»,- նշեց նախարարը: