Քաղաքացին փորձել է դատարանի շենքի 3-րդ հարկից ցած նետել իրեն
Հուլիսի 15-ին` ժամը 16.29-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի դատարանի շենքի 3-րդ հարկից քաղաքացին սպառնում է ցած նետվել պատուհանից: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների համատեղ ուժերով ինքնասպանության փորձը կանխվել է: