|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա Վիտալի Մանսկու «Գիրքը» ֆիլմի պրեմիերան: Վիտալի Մանսկին և Մեսրոպ քահանա Արամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին իրենց ֆիլմը, որի ոգեշնչման աղբյուրը եղել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» գիրքը:
«Հայերը հպարտանում են Նարեկացիով, և թեեւ ոգեշնչվել ենք Գրիգոր Նարեկացու գրքով, ֆիլմը նրա մասին չէ: Ստեղծագործությունը ժամանակակից մարդու մասին է, ով չի մտածում կյանքի իմաստի մասին»,- ասաց ֆիլմի ռեժիսոր Վիտալի Մանսկին:
Ֆիլմի համահեղինակ և նախաձեռնության հեղինակ Մեսրոպ քահանա Արամյանի կարծիքով` մարդկային կյանքը ևս գիրք է, որը մենք փորձում ենք կարդալ Նարեկացու «Մատյան ողբերգության»-ի` այդ հավերժական հայելու մեջ: Ֆիլմի ավարտը նույնպես նման փակում ունի: Քահանա Արամյանի հավաստմամբ` ֆիլմում երևում է գրեթե ամբողջ աշխարհը` Ավստրալիայից մինչև Արգենտինա:
Ֆիլմի պրեմիերան կայացել է Մոսկվայի կինոփառատոներից մեկի ժամանակ, այն նախատեսվում է ցուցադրել ամբողջ աշխարհում: