Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի բրենդինգի մրցույթը շահած Garoon գործակալության ֆեյսբուքյան էջը պարզաբանում է տարածել՝ կապված 1991 թ. անկախության հանրաքվեի տարբերանշանի կրկնության հետ. հայտնում է Yerkir.am-ը:
Հայտարարությունում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, ստորև պարզաբանում եմ ստեղծված իրավիճակը։ Հանդիսանալով մարքեթինգային կազմակերպություն, և ծանոթ լինելով հեղինակային իրավունքի խախտման մասին օրենքներին, ինչպես նաև տիրապետելով դիզայնի, առաջխաղացման և գովազդի բոլոր մանրամասներին, պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք, իհարկե, տեղյակ ենք եղել պաստառի գոյությանը։
Պարզաբանում ենք, որ 1991 թվականի «Երեկոյան Երևան» թերթում տեղ գտած նկարազարդման/poster գաղափարը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր։ Այն իր մեջ ամփոփում է շղթաներից ազատման կոչի, և, իհարկե, «Այո՛»-ի ոգին։ «Գարուն»- ը տեղին է համարել օգտագործել պաստառի տառատեսակը, և մշակելով այն, վերածել է «Այո՛» արշավի լոգոտիպի։
Նշեմ, որ ՀՀ օրենսդրությունը հստակ տարբերակում է պաստառի և լոգոտիպի սահմանումը, ինչպես նաև հեղինակային իրավունքի խախտման կարգը։ «Գարուն»- ը որևէ մեկի հեղինակային իրավունքը չի՛ խախտել։
Հարգելով Նիկոլայ Ենգիբարյանի, Ցոլակ Կանթեղ Ղարիբյանի, Ստեփան Նորոյանի աշխատանքը՝ մենք միանում ենք «Այո՛» շտաբի որոշմանը։ «Գարուն» գործակալության ստեղծած և մշակած լոգոտիպը կշարունակի մնալ «Այո՛» արշավի խորհրդանիշը, և մեր գաղափարը կծառայի իր նպատակին։
Շնորհակալ ենք բոլորին՝ արտահայտած հետաքրքրության, կարծիքների և սատարման համար»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ օրերս տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն, որի ընթացքում հայտնի էր դարձել «ԱՅՈ» քարոզարշավի համար համար առաջարկված լոգոների մրցանակաբաշխությունը։
Հաղթել էր «Garoon Agency»-ն, սակայն ավելի ուշ պարզ էր դարձել, որ ընկերության կողմից ներկայացված լոգոն 1991 թվականին ՍԴ հանրաքվեին ներկայացված լոգոյի կրկնօրինակն էր: