|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Դանակի 13 հարվածով մարդ սպանած, իսկ հետագայում անմեղսունակ ճանաչված անձի վերաբերյալ դատավճիռին Yerkir.am-ը անդրադարձել էր օրեր առաջ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ է քննվել Վլադիմիր Սիաբանդովի դեմ հարուցված քրեական գործը:
Վերջինիս մեղադրանք է առաջադրված եղել Քյարամ Ավդոյանին դանակի 13 հարավածի միջոցով սպանելու համար:
Դատարանը անմեղսունակ անձին, դատական ակտով, ուղարկեց հարկադիր բուժման, ինչը բուռն բողոքի պատճառ դարձավ սպանվածի հարազատների մոտ: Վերջիններս հենց դատարանի շենքում անեծքներ ու հիշոցներ էին հնչեցնում դատավորի և արդարադատություն իրականացնողների հասցեին:
Սրա վերաբերյալ Դատական դեպարտամենտի մջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ անձին անմեղսունակ ճանաչելու համար հիմք է ընդունվում դատահոգեբուժական կամ դատահոգեբանական փորձագետի եզրակացությունը: Այսինքն՝ անձին անմեղսունակ ճանաչելու որոշումը թեև ընդունում է դատարանը, սակայն հիմք է ընդունում այլ մասնագիտական եզրակացություն. «Դատարանի նկատմամբ քաղաքացիների դժգոհությունն այս դեպքում անհասկանալի է»: