Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 27-28-ի մեծամասշտաբ գնդակոծությունից հետո Մովսես գյուղի ուղղությամբ հակառակորդը երեկ երեկոյան էլի մի քանի' հատուկենտ կրակոցներ է արձակել: Դրանից հետո, սակայն, ինչպես այսօր Yerkir.am-ին տեղեկացրեց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը, մինչեւ հիմա խաղաղ է: «Աառանձնապես բան չկա ներկա պահին,- նշեց գյուղապետն ու հավելեց,- ժամանակավոր խաղաղ է»:
Հակառակորդի կրակից գյուղը մասնակի վնասներ է կրել. մի տան մեջ անկողնի կեսն է վառվել, տարբեր տների պատուհաններ են վնասվել, տանիքներ...
ԸՍտ գյուղապետի` գյուղացիների տրամադրվածությունը, չնայած դրան, սովորական է: «Ինչպես վերջին 20-25 տարիների ընթացքում... Երկու ժամ դեպքից անցավ' մարդկանց մոտ նույն սովորական վիճակն է»,- հավելեց նա:
Նման կարգի գնդակոծություն, նշեց Արարատ Ավալյանը, էլի է եղել գյուղի ուղղությամբ: «Ուղղակի այս անգամ էդ հիմարները մեր դիրքերի ուղղությամբ ձեռքի հակատանկային նռնականետից էլ ական թողեցին: Դրանով աննախադեպ էր, վերջին մոտ 12-15 տարիների ընթացքում նման բան չէր եղել»,- նշեց Մովսեսի գյուղապետը:
Մեր ճշտող հարցին' իսկ այդ նռնականետից արձակված ականի հետքերը, մնացորդները կա՞ն, նա պատասխանեց, որ ականների հետքերն իրենք ման են եկել, բայց չեն գտել, ուղղակի պայթյունի տեսակն է ապացուցում, որ նման ական են արձակել: