Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական իշխանությունների ֆինանսավորմամբ վերակառուցվող Կարին (Էրզրում) քաղաքի հայկական վարժարանի պատմական շենքը այսուհետ կօգտագործվի որպես Քեմալ Աթաթուրքի շարժման և Էրզրումի կոնգրեսի թանգարան: Այս մասին հայտնում է «Horizonweekly»-ն:
1881 թվականին կառուցված Սանասարյան վարժարանում 1919 թվականի հունիս-օգոստոս ամիսներին տեղի է ունեցել Էրզրումի կոնգրեսը, որի ընթացքում Թուրքիայի ապագա հանրապետության ստեղծման հիմքն է դրվել (1923): Հանրապետության հռչակումից հետո հայկական կրթօջախի շենքը ծառայել է տարբեր նպատակների՝ 1920-1921 եղել է արվեստի դպրոց, 1922-23-ին՝ լսարան, 1924-ին` նախակրթարան, 1940-ին` Աթաթուրքի անվան արվեստի դպրոց: 1960 թվականից ի վեր իր դռները բացել է որպես Աթաթուրքի և Էրզրումի կոնգրեսի թանգարան, այնուհետև վերածվել է ազգային պալատների վարչության կենտրոնի: Վերանորոգումից հետո այն դարձյալ կօգտագործվի որպես թանգարան:
Էրզրումի փոխնահանգապետ Օմեր Հիլմի Յալմըն տեղեկացրել է, որ շենքի վերականգնման համար ծախսվել է արդեն 5 միլիոն թուրքական լիրա (ավելի քան 2.5 միլիոն դոլար):
Նշենք, որ 1881-1915 թվականներին Սանասարյան վարժարանի շրջանավարտներ են եղել բազում հայ մտավորականներ և հասարակական գործիչներ: