Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Shamshyan.com-ը հայտնում է, որ արդեն մի քանի ժամ է՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Արտեմի համայնքում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղից հայտնում է, որ մոտ 3000-ից ավելի գյուղացիներ փակել են Արտեմի-Արմավիր-Թալին-Գյումրի ավտոճանապարհը, քանի որ երեկ՝ հունիսի 25-ին, կարկտահարության հետևանքով գրեթե ամբողջովին վնասվել են գյուղացիների այգիները ու ցանքատարածությունները:
Այս պահին գյուղացիների հետ բանակցում է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա գյուղացիներին ասում է, որ խնդրին ծանոթ է վարչապետը, և մի քանի օրվա ընթացքում հարցը կլուծվի, սակայն մարզպետի խոսքը գյուղացիներին հավատ չի ներշնչում: Ժամանել են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Թալինի ոստիկանության ծառայողները, ովքեր նույնպես համոզում են գյուղացիներին ճանապարհը բացել:
Արտեմի համայնքն ունի 3800 բնակիչ, և գրեթե բոլորն էլ տուժել են:
Ի դեպ, գյուղն ունի խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիր, այդ հարցը գյուղացիներն մշտապես բարձրացնում են մարզպետի մոտ, ով միայն ասում է, թե հարցերը կլուծվեն: Գյուղացիներն արդեն որոշել են ճանապարհը ժամանակավորապես բացել, քանի որ մարզպետը խոստացավ հարցը «տղավարի լուծել»: Եթե հարցը չլուծվի, այս անգամ նրանք փակելու են Արմավիր-Երևան-Թալին-Գյումրի ավտոճանապարհը: