Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեհական Կատովիցեիում ընթացող հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության առաջին օրը ոսկեբեր եղավ Հայաստանի պատվիրակության համար: Ստուգատեսի երեկոյան մրցահերթում Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ ելույթ ունեցող Հայաստանի հավաքականի 3 պատվիրակներ հաջողությամբ հաղթահարելով նախնական փուլերի արգելքները իրավունք էին ստացել պայքարելու Եվրոպայի առաջնության մրցանակների համար: Ի պատիվ 60կգ քաշային կարգում իրեն հավասարը չունեցած ու Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Գևորգ Ղարիբյանի ,Լեհաստանում բարձրացավ Հայասատանի դրոշն ու հնչեց հայոց օրհներգը: Ինչպես տեղեկացնում է մարզաձևի Հայաստանի պաշտոնական կայքըմ Ֆրանսիայի պատվիրակ Յասին Օզայի հետ եզրափակչի գոտեմարտում հաղթանակը մեծ դժվարությամբ տրվեց Գևորգին ու այդ առումով այն կրկնակի արժեքավոր է : Լարված ու անհաշտ մենամարտն ի վերջո ավարտվեց 4:4 հաշվով ,սակայն քանի ,որ վերջին միավոր հայ ըմբիշն էր վսատակել ,ապա մրցավարները հաղթանակը նրան շնորհեցին Ղարիբյանը մեևր պատվիակներից առաջինն այստեղ հռչակվեց երիտասարդների Եվորպայի չեմպիոն: Ձեր ուշադրությանն եք ներկայացնում նորընծա չեմպիոնի այս մրցաշարում անցած չեմպիոնական ուղին՝ 60կգ ՝ 1/16-րդ փուլ ՝ Գևորգ Ղարիբյան – Ալեքսանդրու Բիչիու ,Մոլդովա ՝ 8:0, 1/8-ր փուլ՝ Գևորգ Ղարիբյան- Յոտո Խրիստով, Բուլղարիա՝ 9:0, ¼-րդ փուլ ՝ Գևորգ Ղարիբյան – Քրիստյան Սիմատիչ ,Խորվաթիա ՝ 4:3, ½ -րդ փուլ՝ կիսաեզրափակիչ՝ Գևորգ Ղարիբյան- Ժամբոլատ Լոկյաև, Ռուսաստան ՝ 4:2, Եզրափակիչ՝ ԳԵՎՈՐԳ ՂԱՐԻԲՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ – Յասին Օզայ , Ֆրանսիա՝ 4:4: