Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունիսի 21-ին Երևանում և Գյումրիում կնշվի «Երաժշտության տոն» միջոցառումը: Երևանի Պողոսյան պարտեզներում (ժամը 19:00) և Շառլ Ազնավուրի հրապարակում (ժամը 15:00) կենդանի կատարումներով հանդես կգան «Դը Բյութիֆայդ փրոջեքթ» «Դը բենդ» «Դը մանյուսքրիփթ», «Դը ուինդրոզ» խմբերը, ինչպես նաև հեղինակ-կատարողներ:
Երևանի «Հաղթանակ» զբոսայգում կկազմակերպվի էստրադային համերգ»՝ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի սաների և անհատ կատարողների մասնակցությամբ (ժամը 18:00-23:00):
Երևանի Ս. Բարխուդարյանի և Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցների սաները համերգ կտան Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում (ժամը 17:00):
Գյումրու «Գոհար» երաժշտանոցի դահլիճում տեղի կունենա «Կատուներ» երաժշտաթատերական բեմադրությունը Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաների մասնակցությամբ (ըստ Լ. Վեբերնի «Կատուներ» մյուզիքլի, ժամը 15:00):
Այս միջոցառումները կազմակերպում են ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը:
1982 թ. հունիսի 21-ից Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարությունն ամեն տարի անցկացնում է «Երաժշտության տոն» միջոցառումը, որը բացօթյա կենդանի երաժշտության շուրջ է համախմբում պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ երաժիշտների և երգիչների:
2007 թ.-ից Հայաստանը Ֆրանսիայի դեսպանության հետ մասնակցում է «Երաժշտության տոնին», իսկ 2009 թ. միջոցառմանը միացել են նաև Հայաստանի մարզերը: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության կայքը: