կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-05 17:21
Մշակույթ

Ապրիլի 10-19-ը Գյումրիում տոն է լինելու

Ապրիլի 10-19-ը Գյումրիում տոն է լինելու

Ապրիլի 10-19-ը Գյումրիում կանցկացվի «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը, որն այս տարի կնվիրվի Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին:

 

Փառատոնին կմասնակցի 2415 երաժիշտ-կատարող` աշխարհի 30 երկրներից: Մրցույթն անցկացվում է 13 անվանակարգում` 5 տարիքային խմբերով:

 

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանի կարծիքով` փառատոնը 5 տարիների ընթացքում երկար ճանապարհ է անցել, ինչի մասին փաստում է այն, որ առաջին տարում փառատոնին մասնակցել է 5 պատվիրակություն, իսկ այս տարի նրանց թիվը հասել է 30-ի:

 

Ի դեպ, այս տարի սահմանվել է հատուկ մրցանակ` անվանի երաժիշտներ Էդվարդ Միրզոյանի, Ֆլորա Մարտիրոսյանի, Ժան-Տեր Մերկերյանի անուններով: