Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մեծահասակների ժամանցային կայքերը այսուհետեւ կօգտագործեն ինտերնետային կայքերի հասցեների նոր վերջնամաս` .xxx:
Ինտերնետային անունների եւ համարների տրամադրման կորպորացիան (ICANN) .xxx վերջնամասով դոմեյնը ստեղծել էր դեռեւս վեց տարի առաջ, սակայն այն կիրառելի դարձնելու որոշումը հաստատվել է անցյալ շաբաթ Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Սակայն այս որոշման վերաբերյալ բավական կոշտ անհամաձայնության կա. մեծահասակաների ժամանցի կազմակերպմամբ զբաղվողների մի մասը մտահոգվում է, որ .xxx-ով վերջացող դոմեյնը ակնհայտորեն տարբերակելի է դարձնելու մեծահասակների համար նախատեսված կայքերը:
«Թելեգրաֆի» փոխանցմամբ` ICANN-ը ԱՄՆ կառավարության կողմից ստեղծված մարմին է, որը վերահսկում է ինտերնետային հասցեները: 2004 թվականին ICANN-ը որոշել էր, որ նոր տիպի դոմեյները կարող են լինել կա'մ իրենց կողմից վերահսկվող «ընդհանուր» տիպի, կա'մ «հովանավորվող», որոնք կվերահսկվեն մասնավոր ընկերությունների կողմից:
.xxx դոմեյնը հովանավորվելու է ICM Registry-ի կողմից: ICANN-ի մյուս քայլը լինելու է ICM Registry-ի հետ պայմանագիր կնքելը, որի համաձայն էլ այն կաշխատեցնի նոր դոմեյնը: